Հրթիռային հարձակում Ջիդդայում տեղակայված սաուդյան նավթային ընկերության վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128721-Հրթիռային_հարձակում_Ջիդդայում_տեղակայված_սաուդյան_նավթային_ընկերության_վրա
Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող «Արամքո» նավթային ընկերության բաշխիչ կայանի վրա հրթիռային հարձակման մասին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 23, 2020 06:40 Asia/Tehran

Եմենի բանակի և ժողովրդական կոմիտեների խոսնակը հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում գտնվող «Արամքո» նավթային ընկերության բաշխիչ կայանի վրա հրթիռային հարձակման մասին:

Ըստ «Ալ-Մասիրա» հեռուստաընկերության հաղորդման, երկուշաբթի օրը, Յահյա Սարիհը հայտարարել է, որ Եմենի բանակի հրթիռային ստորաբաժանումին հաջողվել է «Ղոդս 2» թևավոր հրթիռով թիրախավորել «Արամքո» նավթային ընկերության բաշխիչ կայանը:

Յահյան հավելել է, որ «Ղոդս 2» հրթիռը հաջողությամբ հարվածել է թիրախին, իինչից հետո  տարածք են գործուղվել հրշեջ և շտապօգնության մեքենաներ:

Նա նշել է, որ այս հարձակումը Եմենի շարունակական ագրեսիայի ու պաշարման պատասխանն էր և  Սաուդյան Արաբիայի տարածքում լայնամասշտաբ գործողություն իրականացնելու Եմենի ԶՈՒ-ի մի քանի օր առաջ տրված խոստման կատարումը: