Առաջիկայում կստորագրվի Իրան-Աֆղանստան ռազմավարական փաստաթուղթը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128836-Առաջիկայում_կստորագրվի_Իրան_Աֆղանստան_ռազմավարական_փաստաթուղթը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի ու Աֆղանստանի միջև կստորագրվի ռազմավարական փաստաթուղթ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 13:03 Asia/Tehran
  • Առաջիկայում կստորագրվի Իրան-Աֆղանստան ռազմավարական փաստաթուղթը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի ու Աֆղանստանի միջև կստորագրվի ռազմավարական փաստաթուղթ:

Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրը Iran Press- ին տված հարցազրույցում ասել է, որ Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատումը մշտապես եղել է Քաբուլի և Թեհրանի հարաբերությունների  առաջնահետթությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Աֆղանստանում ավստրալացի զինվորականների վայրագությունները որակել է որպես մարդու իրավունքների ոտնահարում, նշելով. «Ցավալի է, որ նրանք, ովքեր ներկայանումե ն որպես իրավունքներ պաշտպան,  կատարել են այդ վայրագությունը»:

Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական նոր տեղաշարժերին, Խաթիբզադեն ասել է.«Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական ներկայությունը նորություն չէ: ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի տարբեր բազաներ, սակայն Վաշինգտոնը հստակ գիտի, թե որն է Իրանի կարմիր գիծը»: