Առաջիկայում կստորագրվի Իրան-Աֆղանստան ռազմավարական փաստաթուղթը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ առաջիկայում Իրանի ու Աֆղանստանի միջև կստորագրվի ռազմավարական փաստաթուղթ:
Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի օրը Iran Press- ին տված հարցազրույցում ասել է, որ Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատումը մշտապես եղել է Քաբուլի և Թեհրանի հարաբերությունների առաջնահետթությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Աֆղանստանում ավստրալացի զինվորականների վայրագությունները որակել է որպես մարդու իրավունքների ոտնահարում, նշելով. «Ցավալի է, որ նրանք, ովքեր ներկայանումե ն որպես իրավունքներ պաշտպան, կատարել են այդ վայրագությունը»:
Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական նոր տեղաշարժերին, Խաթիբզադեն ասել է.«Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական ներկայությունը նորություն չէ: ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի տարբեր բազաներ, սակայն Վաշինգտոնը հստակ գիտի, թե որն է Իրանի կարմիր գիծը»: