Իսրայելցի զինծառայողները շտապօգնության մեքենայի մեջ բռնություն են կիրառել պաղեստինցի վիրավորի նկատմամբ
Իսրայելի վարած քաղաքականությունների և արևմտյան ափի արևելյան հատվածում գտնվող Հորդանան գետի տարածաշրջանում նոր անօրինական ավաններ կառուցելու դեմ պաղեստինյան խմբերի բողոքի ակցիաներին Իսրայելի բանակի միջամտության հետևանքով վիրավորված պաղեստինցին շտապօգնության մեքենայի մեջ բռնության է ենթարկվել զինվորների կողմից:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության, հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են իսրայելցի զինվորականները բռնություն կիրառում՝ վիրավոր պաղեստինցուն շտապօգնության մեքենայից դուրս բերելու համար:
Իսրայելցի զինվորները ծեծել են շտապօգնության աշխատակցին, և չնայած վիրավոր պաղեստինցու բղավոցներին, բռնություն են կիրառել նրան ձերբակալելու համար:
Շտապօգնության մյուս աշխատակիցն մեքենայից իսրայելցի զինվորի դուրս գալուց հետո, արագ փակել է մեքենայի դռները և վիրավոր պաղեստինցու հետ հեռացել տարածքից: