Իսրայելցի զինծառայողները շտապօգնության մեքենայի մեջ բռնություն են կիրառել պաղեստինցի վիրավորի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128850-Իսրայելցի_զինծառայողները_շտապօգնության_մեքենայի_մեջ_բռնություն_են_կիրառել_պաղեստինցի_վիրավորի_նկատմամբ
Իսրայելի վարած քաղաքականությունների և արևմտյան ափի արևելյան հատվածում գտնվող Հորդանան գետի տարածաշրջանում նոր անօրինական ավաններ կառուցելու դեմ պաղեստինյան խմբերի բողոքի ակցիաներին Իսրայելի բանակի միջամտության հետևանքով վիրավորված պաղեստինցին շտապօգնության մեքենայի մեջ բռնության է ենթարկվել զինվորների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2020 15:01 Asia/Tehran

Իսրայելի վարած քաղաքականությունների և արևմտյան ափի արևելյան հատվածում գտնվող Հորդանան գետի տարածաշրջանում նոր անօրինական ավաններ կառուցելու դեմ պաղեստինյան խմբերի բողոքի ակցիաներին Իսրայելի բանակի միջամտության հետևանքով վիրավորված պաղեստինցին շտապօգնության մեքենայի մեջ բռնության է ենթարկվել զինվորների կողմից:

Ըստ Անատոլու լրատվական գործակալության,  հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են իսրայելցի զինվորականները բռնություն  կիրառում՝ վիրավոր պաղեստինցուն շտապօգնության մեքենայից դուրս բերելու համար:

Իսրայելցի զինվորները ծեծել են շտապօգնության աշխատակցին, և չնայած վիրավոր պաղեստինցու  բղավոցներին, բռնություն են կիրառել նրան ձերբակալելու համար: 

Շտապօգնության մյուս աշխատակիցն մեքենայից իսրայելցի զինվորի դուրս գալուց հետո, արագ փակել է մեքենայի դռները և վիրավոր պաղեստինցու հետ հեռացել տարածքից: