Իրաքյան Քուրդստանը հերքել է այդ տարածքում Իսրայելի ներկայության մասին հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i129309-Իրաքյան_Քուրդստանը_հերքել_է_այդ_տարածքում_Իսրայելի_ներկայության_մասին_հայտարարությունը
Իրաքյան Քուրդստանի տեղական կառավարության խոսնակը հերքել է Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի խոսնակի վերջին հայտարարությունը՝ կապված այդ տարածքում սիոնիստների ներկայության հետ:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2020 14:34 Asia/Tehran
  • Իրաքյան  Քուրդստանը հերքել է այդ տարածքում Իսրայելի ներկայության մասին հայտարարությունը

Իրաքյան Քուրդստանի տեղական կառավարության խոսնակը հերքել է Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետի խոսնակի վերջին հայտարարությունը՝ կապված այդ տարածքում սիոնիստների ներկայության հետ:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Քուրդստանի տեղական կառավարության խոսնակ Ջոթիար Ադելը շաբաթ օրը հրապարակած հաղորդագրության մեջ ընդգծել է.«Իսրայելը ոչ մի շահ չունի Իրաքյան Քուրդստանի տարածքում, հետևաբար ոչ մի իսրայելցի այս հողում չի գտնվում»:

Նեթանյահուի խոսնակ Օֆիր Ջենդելմանը մի քանի օր առաջ կատարած թուիթերյան գրառման մեջ նշել էր,որ Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ի պատասխան, Իրանը կարող է հարձակվել Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, և Իրաքյան Քուրդստանում գտնվող իսրայելցիների վրա»:

Իրանի միջուկային և պաշտպանական ոլորտի գիտնական դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեն նոյեմբերի 27-ին նահատակվել է Թեհրան նահանգի Դամավանդ  շրջկենտրոնի Աբսարդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով: 

Շատ երկրներ և լրատվամիջոցներ չեն բացառել նահատակ Ֆախրիզադեի սպանությունը կազմակերպելու գործում ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածությունը: