Ալ-Զահար. Պաղեստինը կարելի է ազատագրել Իրանի և Սիրիայի համագործակցությամբ
Դեկտեմբեր 15, 2020 07:43 Asia/Tehran
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ավագ անդամն ասել է.«Իրանի և Սիրիայի համագործակցությամբ կարելի է ազատագրել Պաղեստինը»:
«Պաղեստինն այսօր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ի ավագ անդամ Մահմուդ Ալ-Զահարն ասել է.«Իսրայելի հետ արաբական երկրների հաշտությունը իսլամական ու արաբական աշխարհում այլասերման վատագույն ձևն է, սակայն դա ոչ մի ազդեցություն չի ունենալու Պաղեստինի դիմադրության վրա»:
Նշելով, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է ընդլայնել իր հրթիռային ու ռազմական կարողությունները՝ Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին դիմակայելու համար, Ալ-Զահարը շեշտել է, որ առանց Դիմադրության Պաղեստինի ազատագրումն անհնար է:
Պիտակ