Սիրիայի նավթը գողանալու ԱՄՆ նոր ձևը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i129966-Սիրիայի_նավթը_գողանալու_ԱՄՆ_նոր_ձևը
Սիրիական աղբյուրները հայտարարել են, որ ամերիկացի զավթիչները Սիրիայի նավթը թալանելու համար, Ալ–Ջազիրայի շրջանում ընդլայնում են Տիգրիսից դեպի իրաքյան տարածքներ ձգվող նավթամուղերը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 17:31 Asia/Tehran
  • Սիրիայի նավթը գողանալու ԱՄՆ նոր ձևը

Սիրիական աղբյուրները հայտարարել են, որ ամերիկացի զավթիչները Սիրիայի նավթը թալանելու համար, Ալ–Ջազիրայի շրջանում ընդլայնում են Տիգրիսից դեպի իրաքյան տարածքներ ձգվող նավթամուղերը։

Սանա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերի համագործակցությամբ,  ամերիկացի ահաբեկիչները Ռամիլանի հյուսիս–արևելյան շրջանում գտնվող Կարաչուկի նավթային հանքերից նավթը տանկերներով փոխադրում են  Սիմալկայի նավթի տանկերներ, որից հետո խողովակաշարերով Տիգրիսից փոխադրում են Իրաք։

Հաղորդման համաձայն, ամերիկացիները օրական Սիրիայի հարյուրավոր բարել անմշակ նավթը խողովակաշարերի միջոցով փոխանցում են  իրաքյան տարածքներ և շաբաթական տասնյակ տանկեր անմշակ նավթը անօրինական ճանապարհներով, այդ թվում Ալ–Վալիդի անցուղով փոխանցում են Իրաք։