Սիոնիստական ռեժիմի նախարարը հրամայել է չպատվաստել պաղեստինցի բանտարկյալներին
Իսրայելի հանրային անվտանգության նախարարը հրամայել է կորոնավիրուսի դեմ չպատվաստել ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալներին:
Ըստ Times of Israel կայքի կիրակի օրվա հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի հասարակական անվտանգության նախարար Ամիր Օհանայի գրասենյակից հայտնել են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է ստանան իսրայելական բանտի պաշտոնյաները և բանտարկյալները, իսկ պաղեստինցի բանտարկյալներին թույլ չի տրվում պատվաստվել:
Մինչ այժմ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի մոտ 140 բանտարկյալներ վարակվել են կորոնավիրուսով, և ռեժիմը նույնիսկ մերժում է նրանց համապատասխան բժշկական օգնություն տրամադրել:
Համաս և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումները բազմիցս զգուշացրել են Սիոնիստական ռեժիմին՝ կորոնավիրուսով վարակված բանտարկյալների բուժումը անտեսելուկապակցությամբ և միջազգային իրավաբանական հաստատություններին կոչ են արել կատարել այդ կապակցությամբ իրենց պարտականությունները:
Ըստ Պաղեստինի բանտարկյալների ազատության կազմակերպության վերջին վիճակագրության, իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների թիվը հասել է 6500-ի: