Սիոնիստական ռեժիմի նախարարը հրամայել է չպատվաստել պաղեստինցի բանտարկյալներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130219-Սիոնիստական_ռեժիմի_նախարարը_հրամայել_է_չպատվաստել_պաղեստինցի_բանտարկյալներին
Իսրայելի հանրային անվտանգության նախարարը հրամայել է կորոնավիրուսի դեմ չպատվաստել ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 05:41 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի նախարարը հրամայել է չպատվաստել պաղեստինցի բանտարկյալներին

Իսրայելի հանրային անվտանգության նախարարը հրամայել է կորոնավիրուսի դեմ չպատվաստել ռեժիմի բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալներին:

Ըստ Times of Israel կայքի կիրակի օրվա հաղորդման համաձայն, Սիոնիստական ​​ռեժիմի հասարակական անվտանգության նախարար Ամիր Օհանայի գրասենյակից հայտնել են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պետք է ստանան իսրայելական բանտի պաշտոնյաները և բանտարկյալները, իսկ պաղեստինցի բանտարկյալներին թույլ չի տրվում պատվաստվել: 

Մինչ այժմ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի մոտ 140 բանտարկյալներ վարակվել են կորոնավիրուսով, և ռեժիմը նույնիսկ մերժում է նրանց համապատասխան բժշկական օգնություն տրամադրել:

Համաս և պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժումները բազմիցս զգուշացրել են Սիոնիստական ​​ռեժիմին՝ կորոնավիրուսով վարակված բանտարկյալների բուժումը անտեսելուկապակցությամբ և միջազգային իրավաբանական հաստատություններին կոչ են արել կատարել այդ կապակցությամբ իրենց պարտականությունները:

Ըստ Պաղեստինի բանտարկյալների ազատության կազմակերպության վերջին վիճակագրության, իսրայելական բանտերում պաղեստինցի բանտարկյալների թիվը հասել է 6500-ի: