ՀԱՄԱՍ. Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ վերջին հարձակման պատասխանատուն է
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման խոսնակն ասել է.«Սիոնիստական ռեժիմը Գազայի դեմ վերջին հարձակման պատասխանատուն է»:
«Պաղեստինն այսօր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ֆուզի Բարհումն ասել է.«Գազայի գոտու դեմ Սիոնիստական ռեժիմի վերջին հարձակման պատճառած վնասների ծավալը վկայում է այն մասին, որ Թել Ավիվը նախապես ծրագրել էր այն»:
Անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները բարելավելու որոշ արաբական երկրների քայլին, Բարհումը նշել է, որ այդ քայլերի պատճառով, սիոնիստ թշնամին ավելի հանդուգն է դառնում Պաղեստինի ժողովրդի դեմ իր ոճրագործություններում:
ՀԱՄԱՍ-ի խոսնակն ընդգծել է, որ Դիմադրությունը չի զլանալու Պաղեստինի ժողովրդի շահերը պաշտպանելու և Սիոնիստական ռեժիմի հավասարությունները ձախողման մատնելու իր պարտավորությունների կատարման հարցում:
Շաբաթ առավոտյան, Սիոնիստական ռեժիմի կործանիչները հարձակումներ են իրականացրել Գազայի գոոտու մի քանի հիվանդանոցների ու դպրոցների դեմ: