Քաղաքացիները հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում՝ աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130232-Քաղաքացիները_հավաքվել_են_Սուրբ_Գայանե_եկեղեցու_բակում_աջակցելու_Հայ_առաքելական_եկեղեցուն
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում, ովքեր եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ բռնության կոչեր են հնչեցրել իշխանությանը սատարողները։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 08:45 Asia/Tehran
  • Քաղաքացիները հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում՝ աջակցելու Հայ առաքելական եկեղեցուն

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում, ովքեր եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ բռնության կոչեր են հնչեցրել իշխանությանը սատարողները։

Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում, ովքեր եկել են իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնց դեմ բռնության կոչեր են հնչեցրել իշխանությանը սատարողները։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքացիների մի խումբ էլ հավաքվել է Էջմիածնի Մայր Տաճարի մոտ, որտեղից քայլերթով միանում են Սուրբ Գայանեի բակում հավաքվածներին։

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, սգակիր քույրեր ու եղբայրներ,

Այս կիրակի՝ դեկտեմբերի 27-ին, հայոց բոլոր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Ս. Պատարագը:

Մասնակցենք սրբազան արարողությանը եւ զորանանք Ս. Հաղորդության խորհրդով: Եվս մեկ անգամ մեր ակնածանքն ու զորակցությունը հայտնենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, աղոթենք Հայոց աշխարհի անսասանության համար, մեր հերոս նահատակների հոգու խաղաղության համար, միասնականության եւ համերաշխության աղոթքով վերանորոգենք մեր հավատն ու համախմբվենք Հայաստանի առաջիկա հաղթանակների շուրջ»։

https://news.am/arm/news/621150.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio