Պետք է ճնշում գործադրել Ասադի վրա ազդեցություն ունեցող երկրների վրա. Դավութօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13024-Պետք_է_ճնշում_գործադրել_Ասադի_վրա_ազդեցություն_ունեցող_երկրների_վրա._Դավութօղլու
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի այն երկրների վրա, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ Սիրիայում քաղաքական առաջընթացի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2016 13:35 Asia/Tehran
  • Պետք է ճնշում գործադրել Ասադի վրա ազդեցություն ունեցող երկրների վրա. Դավութօղլու

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի այն երկրների վրա, որոնք ազդեցություն ունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա՝ Սիրիայում քաղաքական առաջընթացի համար:

«Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի այն երկրների վրա, որոնք ազդեցություն ունեն Ասադի վարչակարգի վրա, որպեսզի նա համոզվի քաղաքական գործընթացի անհրաժեշտության հարցում»,- հայատրարել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը չի մանրամասնել, թե կոնկրետ որ երկրների վրա պետք է ճնշում գործադրվի: Դավութօղլուն նաև հայտարարել է, որ իսլամաֆոբիայի աճը լուրջ սպառնալիք է ներկայացնելու Եվրոպայի ապագայի համար:

shabat.am/

19/4/2016