Իսմայիլ Հանիե. Դիմադրությունը լավագույն տարբերակն է զավթողականությանը վերջ դնելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130331-Իսմայիլ_Հանիե._Դիմադրությունը_լավագույն_տարբերակն_է_զավթողականությանը_վերջ_դնելու_համար
Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարն ասել է.«Պաղեստինի ժողովրդի կարծիքով, Դիմադրությունը լավագույն տարբերակն է զավթողականությանը վերջ դնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2020 09:37 Asia/Tehran
  • Իսմայիլ Հանիե. Դիմադրությունը լավագույն տարբերակն է զավթողականությանը վերջ դնելու համար

Պաղեստինի իսլամական Դիմադրության շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարն ասել է.«Պաղեստինի ժողովրդի կարծիքով, Դիմադրությունը լավագույն տարբերակն է զավթողականությանը վերջ դնելու համար»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն ասել է.«Դոնալդ Թրամփի կառավարությունը Դարի գործարք կամ սատանայի գործարք նախագծով և Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման նախագծով, փորձում է վերացնել Պաղեստինի իդեալը»:

Հանիեն նշել է, որ նման քայլերը սպառնալիք են՝ ուղղված Պաղեստինի հարցի գոյության դեմ և պետք է ռազմավարական համաձայնություն կայանա զավթիչներին դիմակայելու հարցով:

Մինչ օրս Դոնալդ Թրամփի ճնշումներով, արաբական չորս երկրներ՝ ԱՄԷ-ը, Բահրեյնը, Սուդանն ու Մարոկոն դիվանագիտական պաշտոնական հարաբերություն են հաստատել Իսրայելի հետ:

Սիոնիստական ռեժիմի հետ այդ երկրների հաշտության պայմանագիրը իսլամ աշխարհում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: