Սնահավատություն, որին նպաստել է Աֆղանստանի կառավարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i131104-Սնահավատություն_որին_նպաստել_է_Աֆղանստանի_կառավարությունը
Վերջին տարիներին Աֆղանստանի Հերաթ նահանգից սկսվել և Աֆղանստանի ողջ տարածքում տարածվել է 39 թվի նկատմամբ սնահավատությունը: Այն համարվում է բարոյալքվածության և կուռումպացվածության խորհրդանիշ, տարածվելով նաև ավտոմեքենաների վրա, որոնց պետհամարանիշի մեջ կա 39 թիվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2021 06:03 Asia/Tehran
  • Սնահավատություն, որին նպաստել  է Աֆղանստանի կառավարությունը

Վերջին տարիներին Աֆղանստանի Հերաթ նահանգից սկսվել և Աֆղանստանի ողջ տարածքում տարածվել է 39 թվի նկատմամբ սնահավատությունը: Այն համարվում է բարոյալքվածության և կուռումպացվածության խորհրդանիշ, տարածվելով նաև ավտոմեքենաների վրա, որոնց պետհամարանիշի մեջ կա 39 թիվը:

Քաղաքացիները նման պետհամարանիշ ունեցող մեքենաների սեփականատերերին համարում են կոռումպացված: Սակայն խնդիրն այնքան է լրջացել, որ ազդել է նաև մեքենաների գնի վրա, իսկ  մարդիկ պատրաստ են կաշառք վճարել՝ 39 թիվ պարունակող պետհամարանիշ չստանալու համար:

Ի վերջո, Աֆղանստանի կառավարությունը որոշել է պետհամարանիշի գրանցման գործընթացից ամբողջությամբ հանել 39 թիվը, հայտարարելով, որ այդ քայլն իրականացվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Քաբուլի կառավարության այս քայլը, որը զիջումների է գնացել ժողովրդական սնահավատության դիմաց,  բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել: