Սիրիայի դեմ Իսրայելի հարձակման հետևանքով, զոհվել են մի ընտանիքի բոլոր անդամները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i131506-Սիրիայի_դեմ_Իսրայելի_հարձակման_հետևանքով_զոհվել_են_մի_ընտանիքի_բոլոր_անդամները
Սիրիայի մի ռազմական աղբյուր հաղորդել է, որ Համա շրջանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով, զոհվել են մի ընտանքի անդամները և վիրավորվել է մի քանի բնակիչ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2021 12:31 Asia/Tehran
  •  Սիրիայի դեմ Իսրայելի հարձակման հետևանքով, զոհվել են մի ընտանիքի բոլոր անդամները

Սիրիայի մի ռազմական աղբյուր հաղորդել է, որ Համա շրջանի դեմ Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով, զոհվել են մի ընտանքի անդամները և վիրավորվել է մի քանի բնակիչ:

Սիրիայի Սանա պաշտոնական լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում անելով ռազմական աղբյուրներին, հաղորդել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Համայի դեմ իրականացված հարձակման հետևանքով, զոհվել են մի ընտանիքի բոլոր անդամները՝ ամուսիններ և երկու երեխա:

Աղբյուրը հավելել է, որ հարձակման ընթացքում վիրավորվել է 4 անձ, այդ թվում՝ մեկ կին, երկու երեխա և մեկ տարեց մարդ: Ավերվել է երեք բնակելի տուն:

Վերջին տարիներին, Սիոնիստական ռեժիմը բազմիցս ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարբեր քաղաքների և շրջանների վրա, որոնց մեծ մասը կանխվել են ՀՕՊ համակարգերի արդյունավետ աշխատանքի շնորհիվ: