Իսրայելը կորոնավիրուսի պատվաստանյութը որպես գործիք օգտագործում է Պաղեստինի դիմադրության դեմ
Սիոնիստական ռեժիմի Քնեսեթի անվտանգության ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները նիստ են անցկացրել ու հայտարարել են քանի դեռ ազատ չեն արձակվել դիմադրության ուժերի ձեռքում գտնվող երկու սիոնիստ զինվորները թույլ չեն տա կորոնավիրուսի պատվաստանյութը տեղափոխվի Գազայի հատված:
Հղում անելով «Եդիոթ Ահարոնոթ» լրատվական կայքին, Ռայ Ալ-Յում էլեկտրոնային օրաթերթը գրել է, որ այս նիստը կայացել է Սիոնիստական ռեժիմի Քնեսեթի արտաքին հարաբերությունների ու անվտանգության հանձնաժողովի անդամների ներկայությամբ և որոշում է ընդունվել մինչև Պաղեստինի դիմադրության ուժերի գերեվարած սիոնիստ զինվորների ազատ արձակումը, թույլ չտալ կորոնավիրուսի պատվաստանյութ տեղափոխել Գազայի գոտի:
Հաղորդման համաձայն, հանձնաժողովում արծարծված խնդիրների բարձր «զգայունության» պատճառով Քնեսեթի արաբ պատգամավորները նիստին չեն մասնակցել:
Նիստում ներկա են եղել երկու զինվորների ընտանքի անդամները, որոնք հանձնաժողովի անդմներին ու Սիոնիստական ռեժիմի բանակի ներկայացուցիչներին կոչ են արել թույլ չտալ որևէ բժշկական սարքավորման մուտքը Գազայի հատված:
Անցյալ երեքշաբթի օրը Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Գազայի հատվածում մինչ այժմ կորոնավիրուսով վարակվել է 50 հազար 48 և մահացել է 513 մարդ: