Իսլամական Ջիհադ. Սիոնիստական ռեժիմը վտանգավոր նպատակներ է հետապնդում Պաղեստինում և տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i132268-Իսլամական_Ջիհադ._Սիոնիստական_ռեժիմը_վտանգավոր_նպատակներ_է_հետապնդում_Պաղեստինում_և_տարածաշրջանում
Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը հայտարարել է, որ Գազայի և Լիբանանի մասին Սիոնիստական ռեժիմի ղեկավարների սպառնալիքները վկայում են Պաղեստինի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ նրանց վտանգավոր նպատակների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2021 08:25 Asia/Tehran
  • Իսլամական Ջիհադ. Սիոնիստական ռեժիմը վտանգավոր նպատակներ է հետապնդում Պաղեստինում և տարածաշրջանում

Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժումը հայտարարել է, որ Գազայի և Լիբանանի մասին Սիոնիստական ռեժիմի ղեկավարների սպառնալիքները վկայում են Պաղեստինի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ նրանց վտանգավոր նպատակների մասին:

Ալ-Ահդ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսլամական Ջիհադ շարժման քաղաքական գրասենյակի անդամ Յուսեֆ Ալ-Հեսայենեն ասել է. «Սիոնիստական ապարտեիդ ռեժիմի համար սովորական են դարձել ահաբեկչական գործողությունները և Իսրայելի բանակի  համատեղ շտաբի պետ Ավիո Կուխավիի վերջերս կատարած հայտարարությունը ևս այդ ահաբեկչության շարունակությունն է»:

Ավելի վաղ, ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր, որ Գազայի և Լիբանանի բնակելի տարածքների դեմ հարձակման  մասին Ավիո Կուխավիի հայտարարությունը Պաղեստինի և տարածաշրջանի ժողովուրդների դեմ այդ ռեժիմի վայրագության վկայությունն է:

Վերջին օրերի ընթացքում, Սիոնիստական ռեժիմի բանակի  համատեղ շտաբի պետ Ավիո Կուխավին հայտարարել էր, որ Դիմադրության խմբավորումների հետ ցանկացած լարվածությունից հետո, այդ ռեժիմի բանակը թիրախ է դարձնելու Գազայի ու Լիբանանի բնակելի տարածքները: