Երկու պաղեստինցի երիտասարդներ են նահատակվել Սիոնիստական ռեժիմի ոստիկանության հրաձգության հետևանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i132428-Երկու_պաղեստինցի_երիտասարդներ_են_նահատակվել_Սիոնիստական_ռեժիմի_ոստիկանության_հրաձգության_հետևանքով
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը գրոհել է Պաղեստինի բռնագրավված տարածքների Թամարե քաղաքը, որի ընթացքում նահատակվել են երկու պաղեստինցի երիտասարդներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2021 08:07 Asia/Tehran
  • Երկու պաղեստինցի երիտասարդներ են նահատակվել Սիոնիստական ռեժիմի ոստիկանության հրաձգության հետևանքով

Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը գրոհել է Պաղեստինի բռնագրավված տարածքների Թամարե քաղաքը, որի ընթացքում նահատակվել են երկու պաղեստինցի երիտասարդներ:

«Արաբ 48» կայքի տեղեկացմամբ, երեքշաբթի առավոտյան, պաղեստինյան աղբյուրներ հայտարարել են, որ այդ հարձակման ընթացքում ևս երկու երիտասարդներ վիրավորվել են:

Հաղրոդման համաձայն, այդ դեպքից հետո, Թամարեյի հարյուրավոր բնակիչներ քաղաքի մատույցներում ցույց են անցկացրել, սակայն Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը արցունքաբեր գազով ու ձայնային ռումբերով փորձել է ցրել ցուցարարներին, ինչը հանգեցրել է բախման:

Թամարեյի քաղաքապետարանը արտահերթ նիստ է գումարել և քաղաքում համատարած գործադուլ է հայտարարել: