Նեթանյահուն դատարանում պնդել է իր անմեղության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i132972-Նեթանյահուն_դատարանում_պնդել_է_իր_անմեղության_մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմի շրջանային դատարանում հրաժարվել է իրեն անմեղ ճանաչել կոռուպցիայի մասին գործով, հաղորդում է իսրայելական «12-րդ ալիք»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2021 13:20 Asia/Tehran
  • Նեթանյահուն դատարանում պնդել է իր անմեղության մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմի շրջանային դատարանում հրաժարվել է իրեն անմեղ ճանաչել կոռուպցիայի մասին գործով, հաղորդում է իսրայելական «12-րդ ալիք»-ը:

«Նեթանյահուն իրեն մեղավոր չի ճանաչում՝ այդպիսով հաստատելով պատասխանը, որն ավելի վաղ ներկայացրել է դատարանին իր անունից»,-հայտնել է հեռուստաալիքը:

Նշվում է, որ դատարանի շենքի դիմաց հավաքվել են վարչապետի տասնյակ կողմնակիցներ:

Նեթանյահուն կասկածվում է «4000-ի գործով» կաշառք ստանալու մեջ, որի համաձայն հայտնի Walla! Պորտալում պետք է հայտնվեին միայն դրական արձագանքներ քաղաքական գործչի մասի, որը, իր հերթին, պետք է առաջ տաներ Bezeq ընկերության շահերին, որը պատկանում է ինտերնետ ռեսուրսին:

Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել նաեւ խարդախության եւ հասարակության վստահությունը չարաշահելու, ինչպես նաեւ հոլիվուդյան պրոդյուսեր Արնոն Միլչինից 300 հազար դոլարի չափով թանկարժեք նվերներ ստանալու մեջ:

Իսրայելի վարչապետին եւս երկու մեղադրանք է առաջադրվել, որոնք վերաբերում են շահերի լոբբինգին եւ կոռուպցիային՝ «2000-ի գործը» եւ մամուլում պաշտոնյայի վերաբերյալ դրական արձագանքի մասին գործը:

orakarg.com