Սիրիայում զինված դիմակայությունը սաստկանում Է. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13345-Սիրիայում_զինված_դիմակայությունը_սաստկանում_Է._Զախարովա
Ահաբեկիչները հուսահատ փորձ են անում ձախողելու քաղաքական գործընթացը Սիրիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 21-ին կայացած Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2016 13:50 Asia/Tehran
  • Սիրիայում զինված դիմակայությունը սաստկանում Է. Զախարովա

Ահաբեկիչները հուսահատ փորձ են անում ձախողելու քաղաքական գործընթացը Սիրիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 21-ին կայացած Ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք գործ ունենք քաղաքական գործընթացը ձախողելու ահաբեկիչների հուսահատ փորձի հետ,- նշել Է դիվանագետը:- Դա ակնհայտ Է, քանի որ քաղաքական գործընթացում ահաբեկչական գործողություններ դավանող մարդիկ տեղ չունեն»:

Սիրիայում զինված դիմակայությունը սաստկանում Է, հատկապես Հալեպից հյուսիս եւ հարավ ընկած շրջաններում, ընդծել Է Զախարովան:

Ժնեւի բանակցություններին Բանակությունների բարձրագույն կոմիտեի մասնակցության դադարեցումը կարող Է համընդհանուր առճակատման հանգեցնել Սիրիայում, նշել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

shabat.am

21/4/2016