ԻԼԻՊ-ը հայտարարել է Եմենի Անսարալլահի դեմ պատերազմի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i133754-ԻԼԻՊ_ը_հայտարարել_է_Եմենի_Անսարալլահի_դեմ_պատերազմի_մասին
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես հայտարարել է սաուդյան կոալիցիայի հետ համագործակցության և Եմենի Անսարալլահի դեմ պատերազմի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 18, 2021 09:50 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը հայտարարել է Եմենի Անսարալլահի դեմ պատերազմի մասին

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես հայտարարել է սաուդյան կոալիցիայի հետ համագործակցության և Եմենի Անսարալլահի դեմ պատերազմի մասին:

Եմենում գտնվող ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հայտարարել են, որ Մաարիբ նահանգի ալ-Կասարա շրջանում Եմենի բանակի և Անսարալլահի ուժերի հետ բախումների ժամանակ սպանվել կամ վիրավորվել են մի խումբ զինծառայողներ:

Խմբավորումը հայտարարել է երկու ռազմական շտաբ գրավելու մասին:

Վերջին օրերին, Եմենի ԶԼՄ-ները հաղորդել են Սանաայի կառավարական ուժերին դիմակայելու նպատակով Մաարիբ նահանգում ԻԼԻՊ-ի ու Ալ Ղաիդայի հրամանատարների ներկայության մասին: