Իրաքն ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կրկնել է իր դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման վերաբերյալ:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանում երկրի դեսպան Աբդուլ Ռահման Համեդ Ալ-Հոսեյնին, ներկա է գտնվել Աստանայի 15-ի հանդիպումներին Սոչիում և հանդիպել է Սիրիայի, Թուրքիայի, Հորդանանի պատվիրակությունների և Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գուեր Պեդերսոնի հետ:
Իրաքի դեսպանն ընդգծել է Բաղդադի դիրքորոշումը Սիրիայի միասնության և անվտանգության պահպանման և փախստականների Սիրիա վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ:
Երեքշաբթի օրը Սոչիում կայացել է Աստանայի բանակցությունների 15-րդ փուլը, Սիրիայում ՄԱԿ-ի բանագնաց Գիր Պեդերսոնի, ընդիմադիրների պատվիրակության, Դամասկոսի պատվիրակության, նաև Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների (Իրան, Ռուսաստան և Թուրքիա) պատվիրակությունների մասնակցությամբ: