Նեթանյահու. Իսրայելը դեմ է, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա ՀԳՀԾ
ՀԳՀԾ-ի ու Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումների վերաբերյալ հայտարարությունից ժամեր անց, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահույի գրասենյակը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ ռեժիմի դիրքորոշումն անփոփոխ է:
Հղում անելով Նեթանյահուին, գրասենյակը հայտարարել է. «Իսրայելը շարունակում է համոզված լինել, որ չպետք է Իրանին թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել և միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թել Ավիվի դիրքորոշումը չի փոխվել»:
Նեթանյահուն հայտարարել է, որ հին համաձայնագրին վերադարձն Իրանի համար միջուկային զենք ստեղծելու ճանապարհ կհարթի:
Ուրբաթ օրը, ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն, որ նշել է,. որ Վաշինգտոնն ընդունել է միջուկային համաձայնագրին վերադարձի ուղիները քննարկելու թեմայով ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու Եվրոպայի առաջարկը:
ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Դենի Դոնանը դեմ է արտահայտվել ՀԳՀԾ վերադառնալու նպատակով Իրանի հետ բանակցելու ԱՄՆ-ի որոշմանը:
Այսօր առավոտյան, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր ներկայացուցիչը, ԱԽ գլխավոր քարտուղարին ուղղված նամակաում չեղարկել է ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցներըւ վերականգնելու վերաբերյալ ԱՄՆ-ի դիմումը: