Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Ահաբեկիչները պատրաստվում են Սիրիայում քիմիական հարձակում իրականացնել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i133996-Ռուսաստանի_պաշտպանության_նախարարություն._Ահաբեկիչները_պատրաստվում_են_Սիրիայում_քիմիական_հարձակում_իրականացնել
Սիրիայում Ռուսաստանի «Համիմիմ» կենտրոնը հայտնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ահաբեկիչները քլորի թունավոր գազ են տեղափոխել նահանգ՝ քիմիական հարձակում նմանակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2021 08:49 Asia/Tehran
  • Ռուսաստանի պաշտպանության նախարարություն. Ահաբեկիչները պատրաստվում են  Սիրիայում  քիմիական հարձակում իրականացնել

Սիրիայում Ռուսաստանի «Համիմիմ» կենտրոնը հայտնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում զինված ահաբեկիչները քլորի թունավոր գազ են տեղափոխել նահանգ՝ քիմիական հարձակում նմանակելու համար:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ երեկոյան, ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.«Ստացված տեղեկությունների համաձայն, զինված ահաբեկիչները պատրաստվում են քիմիական թունավոր նյութերով սադրիչ գործողություններ իրականացնել Իդլիբում և Դամասկոսին մեղադրել այդ հարցում»:

ՌԴ պաշտպանության նախարարությունը և Սիրիայի կառավարությունը բազմիցս զգուշացրել են քիմիական հարձակումներ իրականացնելու և դրա մեջ կառավարությանը մեղադրելու ահաբեկիչների և նրանց արևմուտքցի հովանավորների սցենարի մասին: