Սիրիայում երկու հայ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13408-Սիրիայում_երկու_հայ_է_զոհվել
Սիրիական Ղամըշլիում ահաբեկիչների եւ ինքնապաշտպանական ջոկատների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով երկու հայ է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2016 05:00 Asia/Tehran
  • Սիրիայում երկու հայ է զոհվել

Սիրիական Ղամըշլիում ահաբեկիչների եւ ինքնապաշտպանական ջոկատների միջեւ տեղի ունեցած մարտերի հետեւանքով երկու հայ է զոհվել:

Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, զոհվածները Ղամըշլիի բնակիչներ Թովմաս Մինասյանն ու Հակոբ Մանուկյանն են:

Ղամըշլիի բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների սկսվելուց առաջ այդ երկրում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, մյուս մասը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում: