Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող նավթահորերն ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել
Մարտ 23, 2021 10:08 Asia/Tehran
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող նավթահորերն ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կենտրոնը հայտարարել է, որ ԱԹՍ-ները հարձակում են իրականացրել Դեյր էլ-Զորի մատույցներում գտնվող հարավային Բադիե Բոկմալ շրջանում գտնվող նավթահորերի վրա:
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտարարել է, որ նավթահորերը վնասվել էին ԻԼԻՊ-ի ներկայության ժամանակ, և վերջերս վերագործարկվել էին Սիրիայի բանակի դաշնակիցներչի կողմից:
Կենտրոնը հավելել է, որ հարձակումների հետևանքով զոհեր չկան:
Պիտակ