Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կարևորել է Իրանի հետ միջուկային բանակցություններին մասնակցելը
Չորեքշաբթի օրը, «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդի գլխավոր քարտուղար «Նայեֆ Ալ-Հաջրեֆը» հերթական անգամ ընդգծել է Իրանի հետ միջուկային բանակցություններին խորրհրդի անդամների մասնակցության անհրաժեշտությունը:
Ավելի վաղ, արձագանքելով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ԱԳ նախարարների 147-րդ նիստի հաղորդրագրությանը և ՀԳՀԾ-ի վերաբերյալ խորհրդի դիրքորոշմանն Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր.«ՀԳՀԾ-ն Իրանի ու ԱԽ-ի մշտական անդամների և Գերմանիայի միջև կնքված միջազգային համաձայնություն է, որի շուրջ մի անգամ տեղի են ունեցել բանակցություններ: Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը այս խորհրդի հետ կապ չունեցող թմեաների մեջ ներքաշելու Սաուդյան Արաբիայի կողմից գործադրվող ջանքերն անօգուտ են և միայն ավելացնում է այդ երկրի կապակցությամբ գոյություն ունեցող անորոշություն տպավորությունը»: