ԱՄՆ ռազմական շարասյունն Իրաքից մուտք է գործել Սիրիա
Սիրիայի Սանա գործակալության տեղեկացմամբ, հինգշաբթի օրը, Իրաքի տեղական աղբյուրները հաղորդել են, որ ԱՄՆ օկուպանտ ուժերը Իրաքի Ալ-Անբար նահանգի Ալ-Վալիդ անցակետից ապօրինի կերպով 80 մեքենաներից այդ թվում՝ զինտեխնիկա և տանկ տեղափոխող բեռնատարներից բաղկացած շարասյուն է տեղափոխել Սիրիայում օկուպացված Հասաքա շրջանի արվարձաններ:
Ավտոշարասյունը, որը Սիրիա է մտել Ալ-Վալիդ սահմանային անցակետով, հավանաբար իր երթը սկսել է Իրաքում գտնվող Ալ-Ղայիմ և Այն Ալ-Ասադ օկուպացված հենակետերից:
ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ կապված ահաբեկչական տարրերը, որոնք անօրինականորեն ներկա են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում, երկրի նավթային ռեսուրսները թալանելուց բացի գործողություններ են ձեռնարկում այս տարածաշրջանում բնակող սիրիացիների և սիրիական ուժերի դեմ: