Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեջլիսում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է սենատորների՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչին՝ ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Աքարը նշել է, որ երբ գալիս են մարտ և ապրիլ ամիսները, այդ հարցն օրակարգում է հայտնվում: «Պետք է շատ լավ հասկացվի, որ առանց տեղեկույթի կարծիք չի լինում: Եվ Նրանք, որոնք կարծիք են հայտնում և առաջ են քաշում պնդումներ, նախ պետք է տեղեկացված լինեն տվայլ հարցից»,-ասել է նա: Կրկնելով Թուրքիայի իշխանությունների կողմից պարբերաբար արտաբերվող նույնաբովանդակ մտքեր՝ նա ասել է, որ այդ հարցի շուրջ իրենք բազմիցս խոսել, քննարկել ու պատմել են և շարունակելու են պատմել: Աքարը, պնդելով, որ ԱՄՆ-ի ազգային արխիվում գրավոր տեղեկություններ կան, բոլոր մտավորականներին, այդ թվում ԱՄՆ քաղաքական գործիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ է արել՝ իրենց նեղություն քաշեն և ուսումնասիրեն արխիվները:
ermenihaber.am