Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին «հայերի կողմից ցեղասպանվելու» կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137244-Թուրքիան_ցավակցել_է_Ադրբեջանին_հայերի_կողմից_ցեղասպանվելու_կապակցությամբ
Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2021 14:36 Asia/Tehran
  • Թուրքիան ցավակցել է Ադրբեջանին «հայերի կողմից ցեղասպանվելու» կապակցությամբ

Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ոգեկոչում ենք 103 տարի առաջ Բաքվում, Շամախիում, Ղուբայում, Մուղանում և Լենքորանում հայկական ավազակախմբերի կողմից ցեղասպանության ենթարկված մեր ադրբեջանցի թուրք եղբայրների հիշատակը, կիսում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրների ցավը»:

168.am