Սիոնիստական օրաթերթ.Նեթանյահուն պետք է հրաժարական տա և պետք է դատվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i137770-Սիոնիստական_օրաթերթ.Նեթանյահուն_պետք_է_հրաժարական_տա_և_պետք_է_դատվի
Անդրադառնալով անցած երկու տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմում կայուն կաբինետների բացակայությանը և չորս ընտրությունների անցկացմանը, սիոնիստական թերթը Բենիամին Նեթանյահուին է համարել ստեղծված իրավիճակի պատասխանատու: «Նեթանյահուն պետք է հրաժարական տա և պետք է պատասխանատվություն կրի»,գրել է թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 12:18 Asia/Tehran
  • Սիոնիստական օրաթերթ.Նեթանյահուն պետք է հրաժարական տա և պետք է դատվի

Անդրադառնալով անցած երկու տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմում կայուն կաբինետների բացակայությանը և չորս ընտրությունների անցկացմանը, սիոնիստական թերթը Բենիամին Նեթանյահուին է համարել ստեղծված իրավիճակի պատասխանատու: «Նեթանյահուն պետք է հրաժարական տա և պետք է պատասխանատվություն կրի»,գրել է թերթը:

Սիոնիստական Հաարեց թերթը մի հոդվածում քննադատելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունին, պահանաջել է նրան դատական պատասխանատվության ենթարկել:  «Նեթանյահուն պետք է վերադառնա իր տուն»,- հավելել  է թերթը:

Նշելով, որ Բենիամին Նեթանյահուն պատասխանատու է Սիոնիստական ​​ռեժիմի բոլոր խնդիրների համար, Հաարեցը գրել է. «Կայուն կառավարություն ձևավորելու անհնարինությունն այն վարչապետի գործունեության հստակ արդյունքն է, որն իր կուսակցությանը պատանդ  է վերցրել և այն օգտագործում է իր անձնական նպատակների համար»:

Անդրադառնալով Նեթանյահուի դատավարության դատական ​​գործընթացին՝ թերթը նշել է, որ Նեթանյահուի գործողությունների պատճառով, Սիոնիստական ​​ռեժիմի դատական ​​համակարգը նույնպես ոչնչացման վտանգի տակ է:

Հաարեցն ընդգծել է.«Նեթանյահուին պետք է դատի տալ, քանի որ նրա պատճառով ժողովուրդը կորցրել է իշխանության նկատմամբ վստահությունը»: