Թուրքիայում քրդական DTK իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի քրդերի խոշորագույն պլատֆորմ հանդիսացող «Դեմոկրատական հասարակության կոնգրես»-ը (DTK) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, DTK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ «Իթթիհադ վե թերաքքիի» (երիտթուրքեր) իրականացրած «մեկ երկիր, մեկ ազգ, մեկ լեզու» քաղաքականության հետեւանքով Անատոլիայում եւ Միջագետքում ժողովուրդների հանդեպ մեծ ցեղասպանություն եւ ասիմիլիացիա է տեղի ունեցել։
«Տեղի ունեցածների մեջ ամենասարսափելին եղել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը։ 1,5 մլն հայ կոտորվել ու այդքան հայ էլ արտաքսվել է ցեղասպանության ժամանակ։ Հազարավոր տարիների պատմություն ունեցող ժողովուրդը վերացվեց։
1915-ին հայերի ու մյուս ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունը խստորեն դատապարտում ենք։ Կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ առերեսվել պատմության հետ եւ հրաժարվել ցեղասպան մտածելակերպից։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Հայկական սփյուռքին եւ շեշտում, որ հայ ժողովրդի ցավը մեր ահամտեղ ցավն է»,-ասվել է հայտարարության մեջ։
NEWS.am
24/4/2016