Ամոս Յադլին. Իրանի միջուկային ծրագիրն անսասան է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i138618-Ամոս_Յադլին._Իրանի_միջուկային_ծրագիրն_անսասան_է
Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավարը խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագիրն անսասան է և ծավալուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2021 05:11 Asia/Tehran
  • Ամոս Յադլին. Իրանի միջուկային ծրագիրն անսասան է

Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավարը խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագիրն անսասան է և ծավալուն:

Ըստ «Ֆարս» լրատվական  գործակալության հաղորդման,  Ամոս Յադլինն անդրադառնալով Սիոնսիտական ռեժիմի կողմից Նաթանզի միջուկային համալիրի դեմ իրականացված միջուկային ահաբեկչությանը, հայտարարել է. «Իրանը 20 տարի պատրաստվել է Նաթանզի միջուկային համալիրի դեմ հարձակմանը»:

Անդրադառնալով  Իրանի կողմից ուրանի 60 տոկոս ուրանի հարստացմանը, նա հավելել է. «Իրանի առաջընթացն ապացուցեց, որ նախնական համաձայնագիրը թերություններ ունի և Թեհրանը  շուտով կարող է ունենալ բավականաչափ հարստացված ուրան»:

CNBC կայքը գրում է, որ անկախ Վիեննայում միջուկային բանակցություններից, Իսրայելն Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու մի քանի ռազմավարություն ունի, այդ թվում՝ ճնշում գործադրել՝ Իրանի ու 5+1 խմբի մեջ նոր համաձայնագիր ստորագրելու համար, պատժամիջոցների ու դիվանագիտության միջոցով մեծացնել դրա համար Իրանի վճարած գինը, գաղտնի քայլեր իրականացնել Թեհրանի դեմ, կիբեր հարձակումներ իրականացնել միջուկային համալիրների նկատմամբ և խափանել Իրանի միջուկային ծրագիրը: