Ամոս Յադլին. Իրանի միջուկային ծրագիրն անսասան է
Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավարը խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագիրն անսասան է և ծավալուն:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ամոս Յադլինն անդրադառնալով Սիոնսիտական ռեժիմի կողմից Նաթանզի միջուկային համալիրի դեմ իրականացված միջուկային ահաբեկչությանը, հայտարարել է. «Իրանը 20 տարի պատրաստվել է Նաթանզի միջուկային համալիրի դեմ հարձակմանը»:
Անդրադառնալով Իրանի կողմից ուրանի 60 տոկոս ուրանի հարստացմանը, նա հավելել է. «Իրանի առաջընթացն ապացուցեց, որ նախնական համաձայնագիրը թերություններ ունի և Թեհրանը շուտով կարող է ունենալ բավականաչափ հարստացված ուրան»:
CNBC կայքը գրում է, որ անկախ Վիեննայում միջուկային բանակցություններից, Իսրայելն Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու մի քանի ռազմավարություն ունի, այդ թվում՝ ճնշում գործադրել՝ Իրանի ու 5+1 խմբի մեջ նոր համաձայնագիր ստորագրելու համար, պատժամիջոցների ու դիվանագիտության միջոցով մեծացնել դրա համար Իրանի վճարած գինը, գաղտնի քայլեր իրականացնել Թեհրանի դեմ, կիբեր հարձակումներ իրականացնել միջուկային համալիրների նկատմամբ և խափանել Իրանի միջուկային ծրագիրը: