Հուլուսի Քըլըչ. Եթե Ռուսաստանը խաղաղարար է, թող կատարի իր պարտականությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i138934-Հուլուսի_Քըլըչ._Եթե_Ռուսաստանը_խաղաղարար_է_թող_կատարի_իր_պարտականությունները
Եթե Ռուսաստանը հանդիսանում է խաղաղարար, թող կատարի իր պարտականությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2021 13:34 Asia/Tehran
  • Հուլուսի Քըլըչ. Եթե Ռուսաստանը խաղաղարար է, թող կատարի իր պարտականությունները

Եթե Ռուսաստանը հանդիսանում է խաղաղարար, թող կատարի իր պարտականությունները:

Այս մասին ARB 24-ի եթերում հայտարարել է՝ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը, հայտնում է Armenia.Az- ը:

«Հուսով ենք, որ առաջիկա ժամանակահատվածում համատեղ դիտորդական կենտրոնը կկատարի իր պարտավորությունները:

Մենք ակնկալում ենք, որ խաղաղապահները կպաշտպանեն նաև Ադրբեջանի իրավունքները: Մեզ համար հիմնականը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործումն է:

Մենք գիտենք, որ ներկայումս լուրջ խնդիր չկա:Սակայն դա չի նշանակում, որ այն երբեք չի լինելու:

Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին և անհրաժեշտության դեպքում կմիջամտի: Մենք ցանկանում ենք խաղաղություն տարածաշրջանում, Զանգեզուրի միջանցքի բացում և հաղորդակցությունների վերականգնում», - ասել է Հ.Քըլըչը:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio