ԱՄՆ նախագահի հայտարարությունը խաթարում է փոխադարձ վստահությունը. Անկարա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139204-ԱՄՆ_նախագահի_հայտարարությունը_խաթարում_է_փոխադարձ_վստահությունը._Անկարա
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարության մեջ Ջո Բայդենին հորդորել է ուղղել լուրջ սխալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2021 05:34 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահի հայտարարությունը խաթարում է փոխադարձ վստահությունը. Անկարա

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր հայտարարության մեջ Ջո Բայդենին հորդորել է ուղղել լուրջ սխալը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը խարխլում Է Թուրքիայի հետ ունեցած վստահությունն ու բարեկամությունը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Անցյալի վերքերն ամբողջությամբ բուժելու և տարածաշրջանում ապագա կառուցելու համար անկեղծ ջանքեր գործադրելու փոխարեն ԱՄՆ նախագահի հայտարարությունը կհանգեցնի ազգերի բևեռացման և կխանգարի խաղաղությանն ու կայունությանը», - հայտարարել են ԱԳՆ-ում:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ–ի` թուրք ժողովուրդը երբեք չի ընդունի պատմական փաստերը խեղաթյուրող հայտարարությունը և խորը վերք կհասցնի փոխադարձ վստահությանն ու բարեկամությանը։

ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ նախագահին շտկել այդ լուրջ սխալը, որը, Անկարայի վարկածով,մեկ նպատակ ունի` բավարարել որոշակի քաղաքական շրջանակներին։

Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio