Դամասկոսում ահաբեկչական գործողության հետեւանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13924-Դամասկոսում_ահաբեկչական_գործողության_հետեւանքով_կան_տասնյակ_զոհեր_ու_վիրավորներ
Դամասկոսի հարավի Սեյիդա Զեյնաբ թաղամասում իրականացված ահաբեկչական գործողության զոհ են դարձել 10 քաղաքացիներ, 20-ը վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սիրիայի Կարմիր մահիկի մի աղբյուր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2016 10:47 Asia/Tehran
  • Դամասկոսում ահաբեկչական գործողության հետեւանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Դամասկոսի հարավի Սեյիդա Զեյնաբ թաղամասում իրականացված ահաբեկչական գործողության զոհ են դարձել 10 քաղաքացիներ, 20-ը վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սիրիայի Կարմիր մահիկի մի աղբյուր:

«Սեյիդա Զեյնաբի ուղեփակոցում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 10 մարդ, 20 քաղաքացիներ հոսպիտալացվել են»,- պատմել Է Կարմիր մահիկի աշխատակիցը:

Ավելի վաղ շիաների աշխարհազորի մի աղբյուր հայտնել Էր, որ ահաբեկիչներն ականապատված ավտոմոբիլ են պայթեցրել Դամասկոսի հարավի շիաների թաղամասի ուղեփակոցում: Նշվել Էր ութ զոհվածների մասին: Ոստիկանության տվյալներով զոհվածները հինգն են:

Ուղեփակոցը, որտեղ որոտացել Է պայթյունը, գտնվում Է «Ալ Ֆիրսան» հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորված են Իդլիբի նահանգի՝ ահաբեկիչների կողմից պաշարված Ֆուա եւ Քեֆրայա քաղաքներից տարահանված քաղաքացիներ: