Բռնագրավված Պաղեստինում կամրջի փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i139626-Բռնագրավված_Պաղեստինում_կամրջի_փլուզման_հետևանքով_կան_տասնյակ_զոհեր_ու_վիրավորներ
Առնվազն 200 մարդ է զոհվել և վիրավորվել՝ բռնագրավված Պաղեստինում կամրջի փլուզման ժամանակ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Ապրիլ 30, 2021 06:54 Asia/Tehran

Առնվազն 200 մարդ է զոհվել և վիրավորվել՝ բռնագրավված Պաղեստինում կամրջի փլուզման ժամանակ:

Ուրբաթ առավոտյան, Հեբրոնի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջարմաղ լեռան մոտակայքում, հրեաների կրոնական արարողության կամրջի փլուզման հետևանքով, զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150 հոգի:

Տասնյակ հազարավոր սիոնիստներ հինգշաբթի երեկոյան հավաքվել էին այդ վայրում՝ մասնակցելու ամենամյա  կրոնական արարողությանը, որը տեղի է ունեցել երկրորդ դարով թվագրված սրբավայրում:

ԶԼՄ-ները հաղորդել են, որ արաողության ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով, կա  200 վիրավոր:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ տեղի ունեցածը ողբերգություն է: