Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով երկու հայ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i13984-Հալեպում_հրթիռակոծությունների_հետևանքով_երկու_հայ_է_զոհվել
Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2016 17:01 Asia/Tehran
  • Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով երկու հայ է զոհվել

Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի Գանձասար պարբերականը, հատկապես տուժել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը:

Ըստ թերթին փոխանցված տեղեկությունների` կան մարդկային զոհեր, հասցվել է մեծ մասշտաբի նյութական վնաս: Զոհերի թվում կան երկու հայեր, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորների թվում ևս կան երեք հայեր: