Ռուսաստանը 850 մլն եվրոյով կվերականգնի Սիրիայի էլեկտրակայաններն ու այլ ենթակառուցվածքներ
Ապրիլ 26, 2016 06:25 Asia/Tehran
Ռուսաստանը Սիրայում ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ կիրականացնի, ինչպես նաև վառելիք կտրամադրի սիրիական էլեկտրակայաններին: Այս մասին հայտնել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին:
«Ռուսական կողմն արձագանքել է ենթակառուցվածքների վերականգնման առաջարկին, որի հետ կապված մի շարք գործարքներ են կնքվել ռուսական կողմի հետ, այդ թվում` 600 մլն և 250 մլն եվրո արժողության գործարքներ», - ասել է Սիրիայի վարչապետը:
Վերջինիս խոսքով` երկրի էլեկտրակայանների կեսը ներկա պահին չեն աշխատում, քանի որ դրանց համար վառելիք չկա:
Վարչապետի խոսքով` Սիրիան կարող է դառնալ նաև բավականին մեծ շուկա ռուսական ավտոարտադրողների համար:
Պիտակ