Ռուսաստանը 850 մլն դոլար կծախսի Սիրիան վերականգնելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14056-Ռուսաստանը_850_մլն_դոլար_կծախսի_Սիրիան_վերականգնելու_համար
Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ կայքին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Սիրիայի և Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր Սիրիայի տնտեսությունը վերականգնելու նպատակով: Կնքվել են երկու համաձայնագրեր 600 մլն դոլար և 250 մլն դոլար արժեքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2016 10:28 Asia/Tehran
  • Ռուսաստանը 850 մլն դոլար կծախսի Սիրիան վերականգնելու համար

Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ կայքին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Սիրիայի և Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր Սիրիայի տնտեսությունը վերականգնելու նպատակով: Կնքվել են երկու համաձայնագրեր 600 մլն դոլար և 250 մլն դոլար արժեքով:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը կներդնի շուրջ 850 մլն դոլար Սիրիայի ավերված ենթակառույցները և տնտեսությունը վերականգնելու նպատակով:

Առաջին հերթին կվերականգնվեն էլեկտրաէներգիայի մատակարարման հզորությունները և ներպետական ցանցը: Զուգահեռ կվերականգնվի երկրի նավթարդունաբերական համակարգը:

Եթե Ռուսաստանը պատրաստվում է նման ծավալի ներդրում անել, նշանակում է վստահ է, որ Սիրիան հաղթելու է իսլամիստների դեմ պայքարում: Պարտության հեռանկարին ներդրումներ չեն անում, միայն ՝ հաղթանակի:

Երկրորդ եզրակացությունը, որ կարելի է անել, դա այն է , որ ի վերջո ողջ Հալեպն անցնելու է կառավարության հսկողության տակ: Առանց Հալեպի հնարավոր չէ պատկերացնել Սիրիայի տնտեսությունը և արդյունաբերերության զարգացումը:

Հալեպը Սիրիայի տնտեսության սիրտն է:

Armweeklynews

26/4/2016