Ռուսաստանը 850 մլն դոլար կծախսի Սիրիան վերականգնելու համար
Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ կայքին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Սիրիայի և Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր Սիրիայի տնտեսությունը վերականգնելու նպատակով: Կնքվել են երկու համաձայնագրեր 600 մլն դոլար և 250 մլն դոլար արժեքով:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանը կներդնի շուրջ 850 մլն դոլար Սիրիայի ավերված ենթակառույցները և տնտեսությունը վերականգնելու նպատակով:
Առաջին հերթին կվերականգնվեն էլեկտրաէներգիայի մատակարարման հզորությունները և ներպետական ցանցը: Զուգահեռ կվերականգնվի երկրի նավթարդունաբերական համակարգը:
Եթե Ռուսաստանը պատրաստվում է նման ծավալի ներդրում անել, նշանակում է վստահ է, որ Սիրիան հաղթելու է իսլամիստների դեմ պայքարում: Պարտության հեռանկարին ներդրումներ չեն անում, միայն ՝ հաղթանակի:
Երկրորդ եզրակացությունը, որ կարելի է անել, դա այն է , որ ի վերջո ողջ Հալեպն անցնելու է կառավարության հսկողության տակ: Առանց Հալեպի հնարավոր չէ պատկերացնել Սիրիայի տնտեսությունը և արդյունաբերերության զարգացումը:
Հալեպը Սիրիայի տնտեսության սիրտն է:
Armweeklynews
26/4/2016