Բաքուն մերժել է սահմանին «ոտնձգություն» կատարելու մեջ իրեն ուղղված մեղադրանքները
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրահրիչ է համարել և հերքել է Երեևանի կողմից ՀՀ-ի տարածքների նկատմամբ ոտնձգության հարցով Բաքվին ուղղված մեղադրանքները:
Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Ադրբեջանի սահմանապահ ուժերը Քարվաճառ և Լաչին նահանգներում վերահսկում են իրենց պատկանող դիրքերը և Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»:
Սա այն դեպքում, երբ անցած օրը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել էր ՀՀ-ի հարավային սահմանները հատելու և այս երկրի տարածք մուտք գործելու մեջ:
Վերջերս Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ-ի հետ սահմանների փոփոխության նպատակով փորձել են հատուկ քայլեր կատարել ՀՀ-ի Սյունիքի մարզին կից տարածքներում, սակայն հանդիպելով հայկական ուժերի հակազդեցությանը դադարեցրել են իրենց գործողությունները: