Բաքուն մերժել է սահմանին «ոտնձգություն» կատարելու մեջ իրեն ուղղված մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140798-Բաքուն_մերժել_է_սահմանին_ոտնձգություն_կատարելու_մեջ_իրեն_ուղղված_մեղադրանքները
Հանդես գալով մի հաղորդագրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրահրիչ է համարել և հերքել է Երեևանի կողմից ՀՀ-ի տարածքների նկատմամբ ոտնձգության հարցով Բաքվին ուղղված մեղադրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2021 13:48 Asia/Tehran
  • Բաքուն մերժել է սահմանին «ոտնձգություն» կատարելու մեջ իրեն ուղղված մեղադրանքները

Հանդես գալով մի հաղորդագրությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հրահրիչ է համարել և հերքել է Երեևանի կողմից ՀՀ-ի տարածքների նկատմամբ ոտնձգության հարցով Բաքվին ուղղված մեղադրանքները:

Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ասված է.«Ադրբեջանի սահմանապահ ուժերը Քարվաճառ և Լաչին նահանգներում վերահսկում են իրենց պատկանող դիրքերը և Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»:

Սա այն դեպքում, երբ անցած օրը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել էր ՀՀ-ի հարավային սահմանները հատելու և այս երկրի տարածք մուտք գործելու մեջ:

Վերջերս Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ-ի հետ սահմանների փոփոխության նպատակով փորձել են հատուկ քայլեր կատարել ՀՀ-ի Սյունիքի մարզին կից տարածքներում, սակայն հանդիպելով հայկական ուժերի հակազդեցությանը դադարեցրել են իրենց գործողությունները: