Հրթիռային հարձակում՝ Իսրայելի ավիաբազաներից մեկի դեմ
Մայիս 15, 2021 04:33 Asia/Tehran
Դիմադրության ուժերը Գազայի հատվածից հրթիռակոծել են իսրայելական ավիաբազան:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նահատակ Էզզեդդին ալ Ղասեմի գումարտակները շաբաթ առավոտյան հայտարարել են, որ բռնագրավված տարածքներում տեղակայված իսրայելական «Հաթսրիմ» ավիաբազան հրթիռակոծվել է մի քանի հրթիռներով:
Գումարտակը հայտարարել է, որ Պաղեստինի կենտրոնական Աշդոդ քաղաքի ուղղությամբ նույնպես իրականացվել են հրթիռային հարձակումներ:
Պաղեստինի «Իսլամական ջիհադ» շարժման ռազմական թևը ՝ «Ղոդս» գումարտակը նույնպես հայտարարել է, որ վերսկսվել են հրթիռային հարձակումները Պաղեստինի Ասքալան և Սդերոտ քաղաքների վրա:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմի կործանիչները հերթական անգամ ռմբակոծել են Գազայի հատվածը:
Պիտակ