Սիոնիստական ռեժիմն օդային ու հրետանային հարձակման է ենթարկել Գազայի հատվածը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i140984-Սիոնիստական_ռեժիմն_օդային_ու_հրետանային_հարձակման_է_ենթարկել_Գազայի_հատվածը
Լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ Սիոնիստական ռեժիմի բանակը հրետանային ու օդային հարձակման է ենթարկել Գազայի հատվածի տարբեր շրջաններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2021 11:18 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները տեղեկացրել են, որ Սիոնիստական ռեժիմի բանակը հրետանային ու օդային հարձակման է ենթարկել Գազայի հատվածի տարբեր շրջաններ:

Ինչպես հաղորդում է Ալ-Ջազիրա կայքը, արաբական լրատվամիջոցները կիրակի երեկոյան հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմի բանակի հրետանին  թիրախավորել է Խան Յունեսի արևելքում գտնվող  դիրքերը և Ալբուրիջ ու Ալ-Մողազի ճամբարները: 

Ըստ  աղբյուրների՝ Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Գազայի հատվածում գտնվող Սաբրայի մի քանի բնակարաններ և Ռաֆահի մի բնակարան:

Գազայում որոշ աղբյուրներ հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչներն այդ ռեժիմի ԱԹՍ-երի ուղեկցությամբ  մի քանի րոպեում շուրջ 70 օդային հարձակում են իրականացրել Գազայի հատվածի դեմ:

Սիոնիստական ռեժիմի բանակը ևս պնդում է, որ հարձակվել է Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի մի հետախուզական կենտրոնի վրա: