ԻԼԻՊ ահաբեկիչները ցանկանում են սպանել Դավութօղլուն...
https://parstoday.ir/hy/news/west_asia-i14242-ԻԼԻՊ_ահաբեկիչները_ցանկանում_են_սպանել_Դավութօղլուն...
Թուրքական Milliyet-ն այսօր Թուրքիայի իրավապահ մարմինների հղումով տեղեկություն է հրապարակել, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Թուրքիայի Քոնյա նահանգում պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2016 13:06 Asia/Tehran
  • ԻԼԻՊ ահաբեկիչները ցանկանում են սպանել Դավութօղլուն...

Թուրքական Milliyet-ն այսօր Թուրքիայի իրավապահ մարմինների հղումով տեղեկություն է հրապարակել, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Թուրքիայի Քոնյա նահանգում պլանավորել էին ահաբեկչություն իրականացնել երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի դեմ։

Քոնյայում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է ԻՊ-ի 9 անդամ, նրանց թվում կին կա:

Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ հարձակումը պետք է տեղի ունենար անցյալ շաբաթ՝ Դավութօղլուի այցի ընթացքում: Սակայն անվտանգության խիստ միջոցառումների շնորհիվ ԻՊ-ի անդամները չեն կարողացել մտնել հրապարակ, որտեղ ելույթով էր հանդես եկել վարչապետը։

HARTAK.am

27/4/2016