«Դրոշի երթին» մասնակցած սիոնիստները Բենեթին դավաճան են անվանել
«Դրոշի երթին» մասնակցած սիոնիստները կարգախոսներ են վանկարկել նոր վարչապետի դեմ:
Երեքշաբթի օրը Երուսաղեմում կայացած «Դրոշի երթի» ընթացքում, «Լիքուդ» կուսակցության մի խումբ ակտիվիստներ կարգախոսներ են վանկարկել ընդդեմ Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի:
Երթի մասնակիցները վանկարկել են. «Բենեթը դավաճան է»: մեկ այլ խումբ կրել է պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Բենեթը ստախոս է»:
Հարյուրավոր սիոնիստ ավանաբնակներ, երեքշաբթի երեկոյան մասնակցել են Երուսաղեմի փողոցներում անցկացված երթին: Ի պատասխան այդ երթի, պաղեստինցիները ցույցեր են կազմակերպել նաև Բեթղեհեմում և Գազայի հատվածում:
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ իսրայելական ուժերը Բեթղեհեմում հարձակվել են պաղեստինցի ցուցարարների վրա և կիրառել արցունքաբեր գազ: