Լիբանանի նախագահը շնորհավորել է Այաթոլլահ Ռեիսիին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i143832-Լիբանանի_նախագահը_շնորհավորել_է_Այաթոլլահ_Ռեիսիին
Լիբանանի նախագահը Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին հղած ուղերձում, շնորհավորել է Իրանում 13-րդ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2021 05:07 Asia/Tehran
  • Լիբանանի նախագահը շնորհավորել է Այաթոլլահ Ռեիսիին

Լիբանանի նախագահը Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռեիսիին հղած ուղերձում, շնորհավորել է Իրանում 13-րդ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում Լիբանանի նախագահ Միշել Աունը հաջողություն է մաղթել Այաթոլլա Ռեիսիին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և շեշտել Իրանի և Լիբանանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Միշել Աունից առաջ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին և լիբանանյան «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլան շնորհավորեցին Այաթոլլա Ռեիսիին ԻԻՀ ութերորդ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

13-րդ նախագահական ընտրությունների թեկնածու Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռեիսին ուրբաթ օրն անցկացված ընտրություններում հավաքեց ավելի քան 17 միլիոն 926 հազար ձայն (ձայների 62%) և դարձավ Իրանի ութերորդ նախագահ: